Ազատ խոսք

Դիմում եմ ՀՀ Վարչապետին, քոչարյան ռոբ դու ևս կարդա, եթե հայատառ կարող ես կարդալ

Դիմում եմ ՀՀ Վարչապետին, քոչարյան ռոբ դու ևս կարդա, եթե հայատառ կարող ես կարդալ․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Թորոյան։

«Դիմում եմ ՀՀ Վարչապետին և իմ Հայ Ժողովրդին` այն ժողովրդին, որն իսկապես դեմ էր նախկին իշխանությանը, նրանց վարած քաղաքականությանը, նրանց անտարբերությանը, որ թքած ունեին հասարակ շարքային քաղաքացու վրա, որոնք երբեք ժողովրդի կարծիքն առավել չեն գնահատել քան իրենց սեփական այգեպանի…

Այ՛ իմ Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք հաճախ փորձում գրառումներով կամ լրագրողների միջոցով ցանկանում իմանալ, թե ռոբը իր ընտանիքի հետ ինչպես պատահեց, որ երբ Հայաստան եկավ ծակ վերարկույով, մաշած կոշիկներով և առանց “Հայր մերը” իմանալու և սեփական խոստովանությամբ, որ ինքը ալբանացի է՝ դուք այդքանից հետո անդհատ պնդում եք , որտեղից դարձավ միլիոնատեր, ես ձեր վրա զարմանում եմ… Ախր ձեզ ի՞նչ է թվում` պետք է ռոբը այնքան համարձակություն ունենար և խոստովաներ, որ ժողովրդին է թալանել, որ երբ Հայաստան բջջային հեռախոս նոր փորձում էին ներկրել, իր որդին մենաշնորհ էր արել և ապօրինի ամբողջ Հայաստանը աջ ու ձախ ծախեց, հասավ այն աստիճան ագահության, որ փորձում էր Հայաստանը մաս-մաս ծախել՝ «Մեղրիի օրինակը»… Ձեզ ի՞նչ է թվում, նա այդքանը պետք է ասի՞…

Ժողովուրդ ջան աշխարհում չկա մի մարդ, մի կալանավոր, որ իր արած հանցանքի համար չփորձի արդարանալ և ամենայն ստորությամբ փորձի իրեն արդարացնել… Խնդրում եմ` դադարեցրեք այդ հարցը տալ այդ հրեշին, դա բոլորիս միշտ էլ պարզ է եղել, որ այն օրվանից, երբ ռոբը ոտք դրեց Հայաստան, մենք ամեն օր թալանվում էինք, պարզապես ով դրա մասին բարցրաձայնում էր՝ ապա անհետ կորում էր: Մի հատ դուխով տղա ունեինք, անունը` Վազգեն, ազգանունը` Սարգսյան… այ երբ Վազգեն Սարգսյանը միացավ Կարեն Դեմրճյանին և որոշեց Հայաստանը ոտքի կանգնացնել, այդ ժամանակ հրեշը վատացավ, քանզի արդեն Հայերեն գրել կարդալ էր սովորել, արդեն նախագահի աթոռին հետույքը հարմարացրել էր՝ և Հայաստանում տեռոր տեղի ունեցավ և աշխարհում չլսված բան տեղի ունեցավ, որ երկրի նախագահ կոչված ինքնահռչակված մարդը առանց հապաղելու գնաց և փակ սենյակում հանդիպեց տեռորիստների հետ… դա պարզապես չգրված օրենք է, ու հիմա դուք կարծում եք այդ հրեշը պետք է ինքնակամ խոստովանի՞, իհարկե` ոչ, նա պարզապես կփորձի ամեն ինչ անել, որ ներկայիս իշխանության վարկանիշը գցի և հետո մի փորձանք բերի մեր երկրի գլխին… Ու այդ ժամանակ Հայաստանը ոչ թե մաս մաս կվաճառի, այլ ամբողջ Հայաստանը կվաճառի, նա հիշաչար և սատանի կողմից լիազորված անհոգի մարդ է, որը Հայերի գլխին փորձանք է, նա “մարտի մեկին” պատրաստ էր մինչ լույսը բացվելը ամբողջ ազգին հենց նույն ազգի մարդկանց ձեռքով կոտորել, միայն թե իր ունեցվածքը, իր թալանը չկորցնի:

Նա կարծում էր սերժը իրեն հավերժ գառանտ է լինելու, բայց չստացվեց… Նիկոլ Փաշինյանի պես համառ մարդը կյանքը դրեց նժույգին և խոստացավ մինչև վերջ պայքարել և արդյունքում Հայը արթնացավ` դուխով երիտասարդները, որոնք հոկտեմբերի 27 չէին տեսել, որոնք մարտի մեկ չէին տեսել… նրանք բոլորից առաջ դուխով ոտքի կանգնեցին, և, ես, մինչ օրս, հիանում եմ մեր երիտասարդներով… և մենք հաղթեցիք: Նիկոլ Փաշինյանը մեծ սրտի տեր և անկեղծ մարդ լինելու տեսակով վայելեց և դարձավ մեր միակ անփոխարինելի վարչապետը, որին միշտ պատրաստ եմ անշահախնդիր աջակցելու, քանզի նրա նպատակը արդար է, նա երբեք մեզ չի թալանելու:

Իսկ ռոբի հարցում, հիմա, երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս և նրա աջակիցների էջերում ,եթե հաճախ դիտեք, կնկատեք, որ ռոբը բացարձակ կապ չունի սերժի հետ, նա սերժին ևս ատում է, քանզի ինքը հանուն սերժի և իր թալանը պահելու համար կազմակերպեց “մարտի մեկ”, իսկ երբ արդեն ,ինչպես ասում է մեր Վարչապետը, Սիրո և համերաշխության հեղափոխությունը տեղի ունեցավ, ռոբը ստիպում էր սերժին, որ հրաժարական չտա և կրկնի իր նույն “մարտի մեկը”հանուն իր թալանը պահելու, իսկ ես, երբեմն իմ հոգու խորքում սերժին հաճախ շնորհակալություն եմ հայտնում՝ քանզի հհկ-ի շանմազերն ու անմազերը ևս սերժի ոտքերն էին ընկնում, որ հրաժարական չտա… բայց սերժը հասկացավ կամ պետք է մարտի մեկի նման հրեշի քայլի գնար կամ այլ տարբերակ չկար, պետք է հրաժարական տար… և նա տվեց, բայց ռոբը այ դա չներեց…Եվ հիմա իմ խնդրանքս նաև Վարչապետին է, որ նա վերջացնի շատ հանդուրժող լինելը, դատավորներին հերթով կարգով կանչի իր կաբինետ և ականջներից քաշելով հասկացնի, թե ով ով է…Դեռ ռոբը աջակիցներին կարողանում է պիցցաներով խաբել… նաև խաբում ասում է, որ ռուսը իրեն աջակցում է..

Բայց փաստեր շատ կան, որ դա այդպես չէ.. ես անդհատ կարող եմ ասել սրա մասին, որ, այո ,պարզապես պուտինին սկզբից դուր չեկավ՝ բայց պուտինն իր գերտերությունը չթողեց և ընկներ իրեն համար մի ժեկի պետի հետևից, քանզի ռոբը պուտինի համար մի մոսկովյան ռայոնի ժեկի պետ է…Հիմա , սիրելի Փաշինյան ջան, ռոբը սողուն անհոգի անողնաշար արարած է՝ նա ստոր մարդ է, նա գնացել է վաբանկ և նրա խոսալը դատավորների հետ, որ դատավորներին հենց դատարանում դարցրել է իր սեփական տռուսիկի ռեզինի տեղը՝ դրա լկտի խոսալը՝ շանտաժ անելը, փաստում է, որ Հայաստանում մի հատ դուխով ոչ քաքլան ու թասիբով, իսկական Հայ մոր արգանդից դուրս եկած դատավոր չկա, չգիտես ինչի են քաքել տակները… Դրանց վրա հույս մի դրեք, վարվեք շատ կոպիտ` ամեն մի օրը հրեշը որ ազատության մեջ է, նա մեկ պիցցայով մի խեղճ մարդու է վարակում, մարդիկ իսկապես մեղավոր չեն, որ վարակվում և աջակցում են նրան, քանզի նրանք բացի այն, որ խելք չունեն ,նաև սոված են, պարոն Փաշինյան ջան… թավիշը դրեք մի կողմ, հեռախոսը վերցրեք և դատավոռներին հերթով կարգով շարքի հրավիրեք… Մինչև դատական համակարգը փոխվի, վախում եմ մի փորձանք բերի էտ հրեշը ու էդ ժամանակ Ազգով ռոբին ու իրա աջակիցներին թաղենք, պարզապես աջակիցները մեղք են անիմաստ ոտի տակ են ընկնելու, պիցցա տվող էլ չի լինելու.:

Պարոն Փաշինյան ջան… նաև Ոստիկանապետին փոխեք. Օսիպյանը շատ լավ մարդ է, բայց կարծում եմ Օսիպյանը ոչ դուխ ունի, ոչ էլ իր ենթականերն են իրեն ենթարկում…, ռոբի դատերից տեսանյութեր եմ դիտում` թե Ոստիկանը ինչպես է ռոբի հետ քմծիծաղ անում… որ դա խայտառակություն է և դա ես կհասկանամ, մեկ ուրիշը կարող է դա տեսնելով Ձեզանից հիասթափվել, քանզի դժվար է հիասթափված մարդուն դարձի բերելը, իհարկե անհնար չէ, բայց դժվար է.. Խնդրում եմ ձեզ մի մտածեք թե Եվրոպան ինչ կասի կամ մյուսը ինչ կասի՝ դա այն նույն է, որ մարդ տանից դուրս է գալիս և մտածում , թե հարևանը ինչ է մտածում իր մասին…

Անկեղծ թքած ունեցեք հարևան երկրների մտածելու վրա,քանզի մենք՝ Հայերս, այնքան Հզոր ենք, որ երբ համախմբված ենք և վստահություն ունենք միմյանց հանդեպ, ապա այդ ժամանակ մեզ ոչ մեկ չի հետաքրքրում, մենք ամեն ինչ կարող ենք անել մեր երկիրը հզորացնելու` առանց հարևանի, դրա համար էդ հրեշից ամեն մի օր շուտ ազատվելով, չենք թողի մեկ հայ ավել սոված վազի գնա պիցցա ուտելու.. Շնորհակալ եմ ձեզ և վստահ եմ, որ ժամանակ կգտնեք և կկարդաք… Ես անդհատ գրելու և ասելու բան ունեմ, պարզապես այսպես կեզրափակեմ…

ՀԴՄ-ները Չմոռանաք..․»։

Կիսվել նյութով