Մամուլ

Դիմակով և նռնակով ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա

Դիմակով և նռնակով ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ անհյատ անձը, ըստ նախնական տեղեկուոյունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

taradrami ket hardzakum

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Աղբյուրի տեղեկություններով՝ ստահակը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Կիսվել նյութով