Մամուլ

Դիմակավորված անձը հարձակվել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա. նրանք վնասվածքներ են ստացել

Դիմակավորված անձը հարձակվել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա. նրանք վնասվածքներ են ստացել

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով: Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը՝ հավելելով, որ այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում՝ Անի թաղամասի 3-րդ փողոցում, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, որի ժամանակ նույն թաղամասի բնակվող, 40-ամյա Ռոման Ռոմանովը դուրս է եկել բակ, որպեսզի պարզի, թե երբ են տալու լույսերը:

Այնուհետեւ վերջինիս կինը՝ Սիրուշ Վ.-ն ձայներ է լսել եւ տանից դուրս գալուց նկատել է, որ ամուսինը գետնին ընկած, դիմակավորված անհայտ անձի հետ քաշքշում են իրար: Երբ կինը սկսել է բղավել, հարեւաններին կանչել ու գոռացել, որ ահազանգելու է ոստիկանություն, դիմակավորված անձը դանակով հարձակվել է նաեւ իր վրա, որից հետո դիմել է փախուստի:

102 razmabaza

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ամուսինները հայտնել են, որ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ:

Կայքի տեղեկություններով՝ տուժածներից Ռ. Ռոմանովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում:

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում եւ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել նյութով