Մամուլ

Դիլիջանի թունելում 37-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել. նա ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է

Դիլիջանի թունելում 37-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել. նա ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 10:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 83-ամյա Վիգեն Պ.-ն իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի միջնամասում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանության Սևանի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

vraert rav 4

Դեպքի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Սևանի բաժին հիվանդանոցից ահազանգ է  ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս Մարտին Ս.-ն մահացել է: 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում