Շոու-բիզնես

Դիանա Գրիգորյանի դուստրը իսկական գեղեցկուհի է դարձել․ ֆոտո

Սցենարիստ և դերասանուհի Դիանա Գրիգորյանի դուստրը իսկական գեղեցկուհի է դարձել։ Ալլային մարդիկ ճանաչում են դեռ վաղ մանկուց, երբ փոքրիկ աղջնակի դերեր էր մարմնավորում իր մայրիկի հեղինակային հեռուստասերիալներում։

Դիանա Գրիգորյանը մեկ անգամ անկեծացել է․ «Իմաստավորելով մեր կյանքը՝ ամեն տարի նոր գույն բերեցիր, նոր կարծիք, քո կարծիքը, որը երբեք և ոչ ոք չի կարող փոխել: Լինելով դեռատի՝ առանձնանում ես քո կայուն որոշումներ կայացնելու ընդունակությամբ, վճռականությամբ, քո ճիշտ և դիպուկ դիրքորոշմամբ:

Դիանա Գրիգորյան

Երջանիկ եմ, որ ունեմ քեզ, հենց Քեզ, որովհետև անկանխատեսելի այս կյանքում, ուր ամեն ինչ ու ամեն բան թերևս հնարավոր և սպասելի է, կաս Դու, ով ինձ երբեք մենակ չի թողնում, ով ինձ թևեր է տալիս, քո այս քնքուշ մարմնում այնքան ուժ կա, որ բավականացնում է երկուսիս…

Դիանա Գրիգորյան

Իմ աղջիկ Աստված թող քեզ իմաստություն շնորհի, թո’ղ լուսավորի քո ճանապարհը, առողջ և խաղաղ կյանք նվիրի, իսկ դու արդարացնես քեզ այս կյանքում, որն այնքան արագ է հոսում և պիտի շտապես ապրել, արարել և քո գեղեցիկ, մաքուր և արդար ապրելակերպով գեղեցկացնես շուրջդ»:

Դիանա Գրիգորյան
Կիսվել նյութով