Մամուլ

Դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում է իրականացվել, սակայն հայտնաբերվել և ոչնչացվել են

Դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում է իրականացվել, սակայն հայտնաբերվել և ոչնչացվել են

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Այսօր գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է դիվերսիոն խումբ:

Մարտունիից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր:

հայոց բանակ

Հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձ է կատարվել ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, սակայն հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։

Քիչ առաջ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ: Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը»:

Կիսվել էջում