ՄամուլՏեսանյութ

Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է

Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է

Կիլիկիո կաթողիկոսարանի հեռուստալիքը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է․

«Այս տեսաերիզին մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։

Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը կը բաղկանար եկեղեցիէ, թանգարանէ, մատենադարանէ, համագումարներու յատուկ սրահէ եւ այլ յարակից բաժիններէ։

der zor

Անմիջապէս որ շրջանի ապահովական պայմանները թոյլատու ըլլան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի այցելէ Տէր Զօր»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով