ՄամուլՇոու-բիզնես

Դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ»

Դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղե­կությունների համաձայն՝ նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին:

Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառայելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել և հարուցել են քրեական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առնելով, որ նա դերասան է և ներկա­յացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Հովհաննես Ազոյան

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել դերասանից, թե նա ինչ հիմքով է ազատվել բանակից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին: ArmLur.am-ը պատրաստ է նաև հրապարակել դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը:

Հիշեցնենք, որ Հով­հաննես Ազոյանը Ադրբեջանի փոխ­նախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից, գրել էր. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով