Շոու-բիզնես

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Աշոտ Պողոսյանն ամուսնալուծվել են

Tert.am Life-ը «Հոպարի գանձերը» սիթքոմի գլխավոր դերասաններից մեկի Աշոտ Պողոսյանի հետ զրուցել է սիթքոմի, դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ ամուսնալուծության լուրերի և երկար դադարից հետո իր եթեր վերադառնալու մասին:

Աշոտ Պողոսյանը նշում է, որ մինչ «Հոպարի գանձեր»-ից առաջարկ ստանալը, այլ պրոյեկտներում նկարահանվելու առաջարկներ ևս եղել են, սակայն նա դրանք չի ընդունել: ««Հոպարի գանձեր» սիթքոմը հումորային էր, նոր էր ֆորմատով։ Ինձ հետաքրքիր էր, թե ինձ մոտ ինչքանով կստացվի հումորային ժանրը: Եվ դատելով հանրության արձագանքից, ինձ մոտ ստացվել է»,- ասել է նա: Դերասանի խոսքով՝ իրեն շուտով տեսնելու ենք եթերում նաև ոչ հումորային ժանրում։

«Սիթքոմը նկարահանելիս շատ դժվարություններ կային, ամեն տեղ չէր, որ կարող էինք նկարահանումներ անել, քանի որ պատերազմական երկիր էր: Բայց մենք շատ լավ դերասանական կազմով էինք գնացել, այդ մեկ ամիսը մենք դերասաններով միասնական էինք, ու զարմանալի բան է, որ մի տեղ 30 հայ լինի ու ընդհանրապես կռիվներ չլինեն: Արդեն երկու ամիս է անցել, բայց մեր թիմը, արդեն Հայաստանում, միասնական է, այստեղ էլ ենք նկարահանումներ ունենում, բայց նկարահանումներից դուրս հաճախ ենք հանդիպում»,- նշեց դերասանը:

Խոսելով իր կերպարի մասին նա նշում է, որ կերպարի հետ ունի նմանություններ: «Նման եմ հավատարմությամբ, սիթքոմի կերպարը շատ հավատարիմ է իր կնոջը, այս առումով ես ինձ եմ նմանեցնում իրական կյանքում»:

Դերասանը մեզ հետ զրույցում նաև խոսել է իր և Ռոմելա Սարգսյանի ամուսնալուծության լուրերի մասին.

romela sargsyan nkar

«Ես ներկա պահին ամուսնացած չեմ, իմ սիրտը ազատ է, իմ անձնական կյանքում չկա մարդ, եթե լինի մարդ ում ես կսիրեմ, ես մեծ հաճույքով կասեմ, բայց այս պահի դրությամբ ես ամուսնացած չեմ, ու իմ կողքին մարդ չկա:

Իմ կյանքի անցյալից չեմ ուզում խոսել, խոսում եմ միայն ներկայի մասին»:

Կիսվել էջում