Մամուլ

«Դեռ քանի մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք` այսպես շարունակել չի կարելի». Զոհրաբյանը` ՔՀԿ-ում մահացած կալանավորի մասին

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ–ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։

«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»:

Հիշեցնենք՝ 51-ամյա Մհեր Եղիազարյանը մահացել էր երեկ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Կիսվել էջում