Ազատ խոսք

«Դեռ կարդացածս նագլիությունից ուշքի չեմ գալիս»․ Ստյոպա Սաֆարյան

Դեռ կարդացածս նագլիությունից ուշքի չեմ գալիս։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Եթե Հայաստանի կառավարության հատկացրած գումարով Երևանից Արցախ գնացող դիտորդներ չեն ուզում ու նրանց արդեն սպառնում են, բա որ միջազգային դիտորդներ գնային միջազգային կազմակերպությունների ու ֆոնդերի ֆինանսավորումով, ի՞նչ կանեին…

Ու այդքանից հետո մի քանի տասնամյակ տևած դեմագոգիա Արցախի միջազգային ճանաչման կեղծ պահանջո՞վ… Ու՞մ եք խաբում…. Այդ ի՞նչ էիք պլանավորում անել, որ Երևանից եկող դիտորդները ցանկալի չեն… Չլինի՞ վախենում եք կեղծելու պատուհանները փակվեն…

Այսպիսի հարցազրույցից հետո ո՞վ կհավատա, թե անկախ, միջազգայնորեն ճանաչված պետականություն եք ուզում, մանավանդ, որ չեք թաքցնում, թե մեր տված փողը ձեր բուրժուական կայֆերի համար քչություն է անում… 

Դեռ կարդացածս նագլիությունից ուշքի չեմ գալիս․․․ Շատ եմ ուզում, որ Արցախից այս խայտառակ մտքերն ամենաբարձր մակարդակով դատապարտվեն․․․»։

Կիսվել նյութով