Աշխարհ

Դեռահասը կրակ է բացել դպրոցում․ կան զոհեր

Դեռահասը կրակ է բացել դպրոցում․ կան զոհեր

Բելգրադի կենտրոնում գտնվող դպրոցում 14-ամյա դեռահասը կրակ է բացել։

Նա այսօր առավոտյան մտել է միջնակարգ դպրոցի շենք և կրակ բացել իր հասակակիցների վրա։ Դպրոցի պահակը տեղում մահացել է, ուսուցիչներից մեկը վիրավորվել է։

Բացի այդ, տուժել են դպրոցի մի քանի աշակերտներ։ Ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ։

Բելգրադում դպրոցի վրա հարձակված դեռահասը կրակել է հոր ատրճանակից, հայտնել է Սերբիայի ՆԳՆ-ն։

Կիսվել էջում