Մամուլ

Դեպի Մոսկվա ավիատոմսերի գները նվազում են

Դեպի Մոսկվա ավիատոմսերի գները նվազում են

Այս օրերին ամենաքննարկվող թեման ավիատոմսերի գներն են։

Aviatomser.net կայքից տեղեկանում ենք, որ այսօր Երևան-Մոսկվա ավիատոմս էկոնոմ դասով թռիչքի համար հնարավոր է ձեռք բերել 225 հազար դրամով։ Փետրվար ամսվա համար ամենաէժան ավիատոմսն արժի 219 հազար դրամ։

Մարտ ամսվա համար ամենաէժան ավիատոմսն հնարավոր է ձեռք բերել 89 հազար դրամով՝ մարտի 25-ի համար։

sheremetevo

Նշենք, որ փետրվարի սկզբին Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմս հնարավոր էր ձեռք բերել սկսած 270 հազար դրամից, սա այն դեպքում եթե ընտրում եք առանց ուղեբեռի տարբերակը։ Ավիատոմսի գինը հասնում էր մինչև 690 հազար դրամ։ 

Կիսվել էջում