ԱշխարհՇոու-բիզնես

Դեն Բիլզերյանը հայհոյել է Cardi B-ին` Հայաստանին աջակցելու խոսքից հետ կանգնելու համար

Դեն Բիլզերյանը հայհոյել է Cardi B-ին` Հայաստանին աջակցելու խոսքից հետ կանգնելու համար

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանին բարկացրել է Cardi B-ի` Հայաստանին աջակցելու, այնուհետեւ` իր գրառումից հետ կանգնելու արարքը: Twitter-ի իր էջում «Պոկերի արքան» գրել է.

dan bilzerian

«Cardi-ն աջակցեց Հայաստանին, հետո ներողություն խնդրեց, երբ դրա պատճառով հալածվեց հետեւորդների կողմից: Դա իմ լսած ամենահիմար ձայնագրութունն էր: Այսօր հանրահայտ մարդիկ ամեն ինչի համար ներողություն են խնդրում, անգամ` իրենց սեփական դրոշների համար կանգնելու»:

Բիլզերյանը նաեւ հայհոյանք է հնչեցրել նման վարքագծով մարդկանց հասցեին` նշելով, որ նրանք «պետք է ավելի հաստ կաշի ունենան»:

cardi b
Share