Օգտակար

Դեղձենին, որպես արժեքավոր պտղատու ծառատեսակ ավելի քան 2 հազար տարի աճեցվում է Հայաստանում

Դեղձենին, որպես արժեքավոր պտղատու ծառատեսակ ավելի քան 2 հազար տարի աճեցվում է Հայաստանում

Տերևները երկարավուն նշտարաձև են։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։

Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։

Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին։

Այն խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարության նկատմամբ. երբ ուշ գարնանը ձյուն է տեղում, և ցրտում է, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է: Դեղձենին ապրում է 10-15 տարի: Բազմանում է սերմերով ու պատվաստի միջոցով:

դեղձի

Մեր հանրապետությունում աճեցվում է Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Զանգեզուրում, Մեղրիում՝ նախալեռնային գոտում, հատկապես հյուսիսարևելյան տարածաշրջանի Նոյեմբերյանի հատվածում։

Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, որը, իբր, շատ հին ժամանակներում բերվել է Մերձավոր Արևելք և Պարսկաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա:

Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (նրանք այդպես` «պերսիկա» անվանեցին բույսը՝ դրա հայրենիքը համարելով Պարսկաստանը), և այն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում: Հետագայում պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտական անվանումը մնաց անփոփոխ:

Նշենք, որ դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ: Սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:

Պաշտպանում է մաշկը ջրազրկումից, ազատ ռադիկալներից: Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել  մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

Կիսվել էջում