Ազատ խոսք

«Դա մարդկանց մի մասի համար սառը ցնցուղի նման բան էր». Նաիրի Հոխիկյան

«Դա մարդկանց մի մասի համար սառը ցնցուղի նման բան էր». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հաղորդավար Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 15-ի երեկոյան ԱԺ-ի մոտ հավաքված մարդիկ հանկարծ որոշեցին դիմել Ռոբերտ Քոչարյանին՝ քայլելով դեպի նրա գրասենյակ։ Հասնելով տեղ՝ պարզեցին, որ Քոչարյանը տեղում չէ և լավագույն դեպքում հաջորդ օրը կկարողանա հանդիպել բազմության հետ։

Դա մարդկանց մի մասի համար սառը ցնցուղի նման բան էր։

Հայ հանրությունը հիմա իրեն անտերության մատնված է զգում ու փորձում է առաջնորդ գտնել տարբեր միջոցներով։ Ամեն անգամ փողոց են դուրս գալիս գրեթե նույն մարդիկ, մյուսներն էլ տանը սպասում են, թե վերջապես ով է առաջնորդի սուրն իր ձեռքը վերցնելու, որ իրենք էլ դուրս գան։

levon qocharyann

Ռոբերտ Քոչարյանի տարօրինակ պասիվությունը և լռությունը, իմ կարծիքով, թևաթափ է անում հանրության գոնե այն հատվածին, որը հենց Քոչարյանի օգտին է քվեարկել 2021-ին։

Մյուս կողմից հասկանում եմ, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդը չէր կարող առաջին իսկ կոչից միանգամից դուրս վազել ու միանալ պայքարին։ Դա կարող է ոչ միանշանակ ընկալվել հանրության տարբեր հատվածներում։

Բոլոր դեպքերում Քոչարյանի խոսելը կարևոր է»։

Կիսվել էջում