Մամուլ

«Դա անհնար է. մենք դրան չենք համաձայնի». Ալիև

«Դա անհնար է. մենք դրան չենք համաձայնի». Ալիև

«Նրանք ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Միևնույն ժամանակ, նրանք ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցերը։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է:

Մենք դրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության բացարձակ հստակ դիրքորոշումը՝ իր օրակարգի վերաբերյալ»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Երբ պարոն Փաշինյանը նման բառեր է օգտագործում, պետք է իմանա, որ մենք դա լսում ենք։ Նա պետք է մտածի այն մասին, թե ինչպիսին է լինելու մեր արձագանքը»,-ասել է Ալիևը և նշել, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են խոսել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների մասին, ապա դա չի ստացվելու։

Share