Սպորտ

«Դա ամոթալի էր»․ Ալեքսանդր Կարապետյանը՝ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է երեկ կայացած Հայաստան-Իտալիա հանդիպման այն դրվագին, որում մրցակցի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ բախումից հետո նա 2-րդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից։

«Մեծ հարգանք ունեմ ֆուտբոլային կարիերայիդ ընթացքում նվաճումներիդ հանդեպ, բայց դա ամոթալի էր»,- գրել է Կարապետյանը՝ նշելով Բոնուչիին։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կարապետյանը:

Ալեքսանդր Կարապետյան
Կիսվել նյութով