Շոու-բիզնես

«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին

«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին

Tert.am Life-ը գրում է․ Դերասան Լեռնիկ Հարությունյանն այսօր նշում է ծննդյան 39-ամյակը։ Իր տարիքին դերասանը փիլիսոփայորեն է մոտենում՝ այս տարիները նրան սովորեցրել են երբեք ոչնչից չկառչել, գնալ առաջ, անել այն, ինչ պետք է, արդյունքում ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին։

Tert.am Life-ի հետ զրուցում Լեռնիկն ասաց, որ այս տարի, ինչպես վերջին մի քանի տարիներին, տարեդարձն անցկացնելու է աշխատանքային միջավայրում, ապա ժպիտով հավելեց, որ գործընկներն իրեն անակնկալ են խոստացել։

«Տարեդարձիս օրվա հետ կապված մեծ կամ զգացմունքային բաներ ասել չեմ կարող, հատկապես տոնելուն մեծ նշանակություն չեմ տալիս, երբեք չեմ տվել։ Ընտանիքս ու ընկերներս են հիշեցրել, որ այն համընկնում է կարանտինի հետ, ինքս չէի կենտրոնացել օրվա վրա։

Լեռնիկ Հարությունյան

Երբեք նախապես ծրագրեր չեմ կազմում, թե օրն ինչպես պետք է անցկացնեմ, գուցե, դրանից է, որ այն ամեն տարի շատ լավ, դրական ու հետաքրքիր է անցնում։ Ընտանիքս՝ կինս, դուստրս, ինձնից անհամեմատ ավելի ուրախ ու երջանիկ են սպասում այս օրվա։ Իհարկե, դա հաճելի է, որովհետև իմ փոխարեն իրենք են ապահովում տոնական տրամադրությունը»,- ասաց Լեռնիկը։

Դերասանը հուզված պատմեց 10-ամյա դստեր անակնկալի մասին․ «Աղջիկս ինձնից տաղանդավոր է։ Երեկ ասաց, որ իրեն իմ լուսանկարներից մեկը տամ։ Կարծեցի` մի տեղ օգտագործելու է, անկեղծ եմ ասում, չէի սպասում, որ առավոտյան ինձ իմ դիմանկարը կնվիրի։

Այն ինքնուրույն էր նկարել։ Դա ամենաթանկ նվերն է, որը ես կարող էի երբևէ ստանալ։ Աղջիկս մեզ շատ է ուրախացնում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով