Ազատ խոսք

Դարձյալ գերի ենք տվել, կարելի է ասել` զոհ

Դարձյալ գերի ենք տվել, կարելի է ասել` զոհ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դարձյալ գերի ենք տվել, կարելի է ասել` զոհ:

Ընդհանրապես հասարակությունում` բանակը չքննադատելու հիմար թաբուի պատճառով հանդուրժվում է յուրաքանչյուր բացթողում և միայն ապրիլներից հետո է, որ սկսում ենք հարցեր տալ:

Այս մոտեցումը պետք է դադարի:

21-րդ դարում, երբ անգամ հեռախոսներով կարելի է GPS տեղորոշում կատարել` զինվորների կամ քաղաքացիական անձանց մոլորվել-կորել-գերի ընկնելն ուղղակի աններելի է: Հատկապես` զինվորականների պարագայում:

Եվ սա բանակային կարգի ահավոր, ցցուն բացթողման արդյունք է: Որպես հետևանք` այլևս ի դեմս մեր զինվորի` ունենք ռազմագերի, որին անմարդկային կտտանքների են ենթարկելու և որի ողջ մնալը կամ առողջությունն այլևս մեծ հարց են, եթե չասենք կանխորոշված ողբերգություն»:

Կիսվել նյութով