Մամուլ

Դատարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ, բժշկական օգնություն ցուցաբերեցին

Դատարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ, բժշկական օգնություն ցուցաբերեցին։

Այսօր կրկին քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքի տակ մնալու հարցը: Գրիգորյանը դատարան եկավ շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ։ Նա հազիվ է խոսում, շնչում է խողովակներով, գամված է սայլակին։

Ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ։ Նրան բժշկական օգնություն ցուցաբերեցին։ Այդ ընթացքում դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար։

Կիսվել նյութով