Մամուլ

Դատարանն արդարացրեց «Դոն Պիպոյին»

Դատարանն արդարացրեց «Դոն Պիպոյին»

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր դատարանի կողմից արդարացվել է: Այս մասին հայտնում է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, արդարացրել և առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։

Հիշեցնենք, որ Ասատրյանն, ըստ մեղադրանքի 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Կիսվել նյութով