Աշխարհ

Դատարանը ձերբակալել է «օրենքով գող» Յապոնչիկի սպանության պատվիրողին

Դատարանը ձերբակալել է «օրենքով գող» Յապոնչիկի սպանության պատվիրողին

Դատարանը հեռակա ձերբակալել է «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկի) սպանության ենթադրյալ կազմակերպիչ Իլյա Սիմոնիային, հայտնում է ՌԴ ՔԿ կայքը։

«Վյաչեսլավ Իվանկովի, ով հայտնի է որպես «օրենքով գող» «Յապոնչիկ», սպանության քրեական գործի շրջանակներում դատարանը հեռակա որպես խափանման միջոց է ընտրել մասնակիցներից Իլյա Սիմոնիայի ձերբակալությունը», – հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ-ին։

Նշվում է, որ նախկինում նրա հանդեպ մեղադրանք էր առաջադրվել «սպանություն» եւ «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով։ Նրա հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Հետաքննության տվյալներով՝ Սիմոնիան Իվանկովի 2009թ․ հուլիսի 28-ին կատարված սպանության կազմակերպիչն է։ Իվանկովը գնադակահարվել էր Մոսկվայում «Թայվանական փիղ» ռեստորանից դուրս գալիս։ Հանցագործությունը չէր հաջողվել «թարմ հետքերով» բացահայտել, քանի որ հանցակիցները լավ էին թաքնվել։

Այնուամենայնիվ, իրավապահները պարզել են սպանության մի շարք հանցակիցների։ Նրանք են՝ բազմիցս դատապարտված Կախա Գազզաեւը, որը 2017-ից բանտում է, ինչպես նաեւ Մուրտազ Շադանիան, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել։

Գազզաեւը, հետաքննության տվյալներով, հանցակիցներին տրամադրել է հրացանը, որից սպանվել է քրեական հեղինակությունը։ Սպանության պահին նա տեղում է եղել եւ հետեւել է տարածքին։ Շադանիան թաքնված հետեւել է Իվանկովին։ Բացի այդ, նա ապահովել է զենքի փոխադրումը Մոսկվա։

Կիսվել նյութով