Մամուլ

Դատավորին «Ցռան մոզի» ասելու համար Պավել Մանուկյանը դատապարտվել է տուգանքի

Դատավորին «Ցռան մոզի» ասելու համար Պավել Մանուկյանը դատապարտվել է տուգանքի։ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում անցկացվեց «Սասնա Ծռերից»՝ Պավել Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախ՝ Նոր Նորք, ապա՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում:

Պավել Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «Սասնա Ծռերի» գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2017 թվականի հուլիսի 26-ին, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ բավական թեժ մթնոլորտում անցնող հերթական նիստի ժամանակ, երբ ուղեկցող գումարտակի ծառայողները մոտեցել են Պավել Մանուկյանին, որ չթուլատրված պահին անդադար խոսելու համար հեռացնեն դահլիճից, վերջինս տեղից վեր կենալով՝ դատավորին անվանել է «ցռան մոզի»:

Ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոչ թե դատավորի, այլ՝ դատարանի՛ նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել են վկա կարգադրիչները, որոնք հաստատել են Պավել Մանուկյանի կողմից դատավորին «ցռան մոզի» անվանելը, երբ նրա նկատմամբ սանկցիա էր կիրառվել:

Դատարանում հետազոտվել է հիշյալ դատական նիստի ձայնագրառումները պարունակող լազերային սկավառակը, որտեղ լսվում էլժ, որ Մանուկյանի կողմից արվել է հետևյալ արտահայտությունը. «Եթե իմ հանդեպ սանկցիա եք կիրառում, ուրեմն ես ստեղ դատարան չեմ տեսնում, ես էլ ասում եմ, անվանակչում եմ ձեզ որպես ցռան մոզի»:

Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով։

Կիսվել նյութով