Մամուլ

Դատապարտյալին տեղափոխող ոստիկանական УАЗ-ը բախվել է Mercedes-ին

Դատապարտյալին տեղափոխող ոստիկանական УАЗ-ը բախվել է Mercedes-ին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանքի խաչմերուկում, բախվել են Mercedes մակնիշի և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ոստիկանական УАЗ-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

datapartyal avtovtar

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

uaz mercedes

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանական УАЗ-ով դատապարտյալի են տեղափոխելիս եղել, ով նույնպես չի տուժել:

Կիսվել էջում