Մամուլ

Դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի փեսայից պահանջում է բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքերը

Դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի փեսայից պահանջում է բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքերը

ակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 5-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Գ.-ից(Արթուր Գրիգորյան) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Հայաստանի Հանրապետությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` շուրջ 409 մլն դրամ.

շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք.

ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով:

Կիսվել էջում