Շոու-բիզնես

«Դավթի խոսքերից հետո որոշեցի թույլ տալ տեսնել երեխային»․ Լիլիթ Կարապետյանի որդին կրկին շփվում է հոր՝ երգիչ Դավիթ Թուջարյանի հետ․ Ֆոտո

«Դավթի խոսքերից հետո որոշեցի թույլ տալ տեսնել երեխային»։ Երգչուհի Լիլիթ Կարապետյանի ու երգիչ Դավիթ Թուջարյանի որդին՝ Կարենը, արդեն 10 տարեկան է: Մոտ 5 տարի հայրիկի հետ կապ չունենալուց հետո նրանց կապը վերականգնվել է:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է, թե ինչպես ստացվեց, որ Դավթին թույլ տվեց կապը վերականգնել որդու հետ և ինչպիսին էր Կարենի արձագանքը՝ հայրիկին կրկին հանդիպելու մտքին:

«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն  իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»,- ասաց նա:

Լիլիթ Կարապետյան

Ինչ վերաբերում է որդու արձագանքին՝ Լիլիթն ասաց, որ այս տարիների ընթացքում նա շփում չուներ հոր հետ նաև հենց իր ցանկությամբ:

«Բնականաբար, ինքը հետ էր վարժվել Դավթից: Այն ժամանակ էլ հենց երեխան չէր ուզում տեսնել իրեն։ Սկզբում Կարենը հետաձգում էր հանդիպումը, չէր պատասխանում նամակներին: Մի անգամ ես եմ պատասխանել իր փոխարեն, որ Դավիթը վատ չզգա, որովհետև շատ էր գրել: Կարենին էլ սաստեցի, ասացի՝ ես քեզ նման անտարբեր, սառնասիրտ մարդ չեմ տեսել, բայց դե երեխա է: Ի վերջո, գնաց հանդիպման, իր ծննդից 2 օր անց էլ հանդիպել էին, շատ լավ օր էին անցկացրել,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ հարաբերություններում դեռ սառնություն կա, ինչը բնական է: -Առանց սառնության չի կարող լինել, բայց Կարենն այն տեսակի երեխա է, որ վստահ եմ, իրեն այնպես կպահի, որ Դավիթն իրեն վատ չզգա»:

Միաժամանակ, Լիլիթը նկատեց, որ որդին իսկապես որոշակի սառնասրտություն ունի: «Իմ տղան մի քիչ ոչ հայկական հոգեբանություն ունի, իր մեջ ամերիկյան ինչ-որ սառնասրտություն եմ տեսնում: Ամեն ինչով նման է այնտեղի մարդկանց։ Հաճախ խոսում եմ իր հետ այդ մասին, բայց և ուրախանում եմ, որ ինձ նման չէ: Մտածում եմ՝ գոնե ճիշտ կապրի, մի քիչ հօգուտ իրեն կապրի, իր հարմարությանը կնայի, իրեն չի զոհի շատ հարցերում: Կան դեպքեր, որոնցում ինձ նման է, կզոհաբերի իրեն, բայց շատ դեպքերում էլ սառն է»,- երեխային բնութագրեց մայրիկը:

Լիլիթ Կարապետյան

Լիլիթը նկատեց, որ հոր հետ կրկին շփվելու մտքից որդին, երբեմն, ոգևորվում է, երբեմն, ոչ․ «Երևի դա չշփվելուց է, բայց կապը քիչ-քիչ ամրապնդվում է, որովհետև սկսել է հաճախ գրել երեխային»:

Դավիթը երկրորդ ամուսնությունից երկու երեխա ունի: Կարենը հանդիպել է նաև քրոջն ու եղբորը: Լիլիթը հույս հատնեց, որ ժամանակի հետ նրանց հետ կապն էլ ավելի կամրապնդվի:

«Երբ գնում է Դավթին տեսնելու, հանդիպում է նաև իրենց: Վերջերս բոլորով գնացել էին սուշի ուտելու, քանի որ Կարենը շատ է սիրում սուշի, հետո գնացել էին այգի, խաղացել միասին: Շփում կա, կարծում եմ՝ ժամանակի հետ ավելի կամրապնդվի: Քրոջ, եղբոր մասին լավ է խոսում, բայց և ժամանակ է պետք, որ ավելի մտերմանան: Կարենը շատ գաղտնապահ է, հանդիպումից հետո շատ բան չի պատմում: Երբ հանդիպումից գալիս է տուն, բնականաբար, հետաքրքրվում եմ, թե ինչպես անցավ: Շատ բան չի պատմում, բայց ասում է՝ ինձ ամենաշատն իմ պապան սիրեց: Ես էլ ասում եմ՝ այդպես էլ պետք է լինի»,- ասաց Լիլիթը:

Անդրադառնալով իր և Դավթի հարաբերություններին՝ երգչուհին ասաց․ «Ես ու Դավիթը նորմալ շփվում ենք երեխային վերաբերող հարցերի շուրջ: Ոչ մի հարաբերություն չունենք, եթե տարվա մեջ 2-3 անգամ խոսում ենք, դա երեխայի թեմայով է լինում»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք հայրն օգնում է նաև ֆինանասական առումով: Լիլիթն ասաց, որ այս հարցում ևս դրական փոփոխություն կա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում