Մամուլ

Դավթաշենում վերելակը չի ընկել, այլ մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ․ Հակոբ Կարապետյան

Դավթաշենում վերելակը չի ընկել, այլ մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։

Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»։

Կիսվել նյութով