Մամուլ

Դավթաշենի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու դի

Դավթաշենի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավթաշենում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

avtokayanatexi di

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումատակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մուրացանյանի և Հովհաննես Սաֆարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոկայանատեղիում հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի փաստով՝ քննչական բաժնում՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում