Մամուլ

«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները լրագրողին

«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները լրագրողին

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ։

Այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով: 

Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ, հանցանքում բռնվածի վարքագծին հարիր ագրեսիվ պահվածք դրսևորելով, հարձակվել են Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն:

liana sargsyan

Լիա Սարգսյանը փորձել է քաղաքակիրթ կերպով կրկնել հարցադրումները և ստանալ բացատրություններ, սակայն դավաճան իշխանությանը և նրանց կամակատար Սասուն Միքայելյանին ծառայող ԵԿՄ-ականները, իրենց ներկայացնելով «ազգափրկիչ ֆիդայիներ», շարունակել են վայրենաբարո բղավոցներով, փողոցային բառապաշարով («դավա՛յ էղի ստուց» և այլն) ու միջնադարյան սպառնալիքներով դուրս քշել լրագրողին:

Կիսվել էջում