ԱշխարհՄամուլ

Դանիայի ամենահարուստ մարդը կորցրել է իր երեք երեխաներին Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Դանիայի ամենահարուստ մարդը՝  Անդերս Հոլչ Պուլսենը, հայտարարել է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով  զոհվել են իր չորս երեխաներից երեքը:

«Ասոս» ընկերության բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող գործարարը մի քանի օր առաջ պատմել էր, որ իր ամբողջ՝ 5 միլիարդ ֆունտ կարողությունը, իր մահից հետո երեխաներին է թողնելու՝ Ալմային, Աստրիդին, Ագնեսին և Ալֆրեդին։

Վերջին տվյալներով՝ Շրի Լակայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 290 մարդ, ևս 500-ը՝  վնասվածք ստացել։

Հիշեցնենք՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 21-ին։ Երկրի կառավարությունը ահաբեկչական պայթյունների հետևանքով արտակարգ դրություն էր հայտարարել:

Դադարեցվել էր Զատկի տոնակատարությունները, կեղծ տեղեկությունների և խուճապի տարածումը կանխելու համար կառավարությունը արգելափակել էր նաև սոցիալական ցանցերի աշխատանքը:

Կիսվել նյութով