Մամուլ

Դանակներով՝ դիմակավորված, զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում

Դանակներով՝ դիմակավորված, զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա»  հագուստի սրահ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Դեպք վայր են ժամանել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության  քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

dalma mol

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի, բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական  բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ավագ պարեկ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում  ավազակային հարձակում  կատարելու  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել նյութով