Մամուլ

«Դալմա Մոլ»-ի մոտ մեքենա է այրվում

«Դալմա Մոլ»-ի մոտ մեքենա է այրվում

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Ներքին գործերի նախարարությյան Փրկարար  ծառայությունից։

Ապրիլի 30-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

meqena ayrvel

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։14-ին։ Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։

Կիսվել էջում