Մամուլ

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի բակից անհայտ անձը գողացել է YerevanRide-ի հեծանիվը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել էին YerevanRide-ի հեծանիվը։ Ժամերի ընթացքում GPS սարքի միջոցով հայտնաբերվել է հեծանիվը Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փակուղի 30 փողոցի 37 տան բակի ավտոտնակում։

Աղբյուրը հայտնում է, որ հեծանիվի պաշտպանիչ շերտը վնասված է եղել, եւ հավանաբար փորձել են էլեկտրական սղոցի միջոցով վերահսկող սարքը հեռացնել, ինչը սակայն չի հաջողվել։

Մալաթիայի ոստիկանները պազում են, թե ինչ հանգամանքներում է գողացված հեծանիվը հայտնվել նշած տան ավտոտնակում։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով