ՄամուլՏեսանյութ

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վաղ առավոտից փակ է. աշխատակիցներն ու հաճախորդները մնացել էին դրսում (Տեսանյութ)

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վաղ առավոտից փակ է. աշխատակիցներն ու հաճախորդները մնացել էին դրսում (Տեսանյութ)

ArmLur.am-ն ահազանգ ստացավ, որ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վաղ առավոտից փակ է, քաղաքացիներին, ինչպես նաև աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել առևտրի կենտրոնի շենք:

Անվտանգության աշխատակիցները նշում են, որ ներսում աշխատանքներ են տարվում, իսկ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, չեն մանրամասնում:

Դալմա մոլ

Սակայն, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ներսում տեխնիկական աշխատանքներ են կատարվում, որոնք կապված են օդորակիչների հետ և լրացուցիչ դժվարություններ են առաջացել, ինչն էլ ձգձգում է «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի բացումը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով