Աշխարհ

«Դադարեցրեք մահվան այս պարույրը»․ Հռոմի պապը՝ Պուտինին

«Դադարեցրեք մահվան այս պարույրը»․ Հռոմի պապը՝ Պուտինին

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել բռնության եւ մահվան այս պարույրը»: Ուղերձի տեքստը հրապարակված է Vatican News կայքում։

«Իմ կոչն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ դադարեցնելու բռնության եւ մահվան այս պարույրը, այդ թվում՝ հանուն սեփական ժողովրդի»,- մասնավորապես ասված է Հռոմի պապի ուղերձում։

Ֆրանցիսկոսը առաջինն էր նաեւ, ով դիմել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ կոչ անելով «բաց լինել խաղաղության առաջարկների համար»։

hrom pap

«Կոչ եմ անում միջազգային կյանքի բոլոր մասնակիցներին եւ պետությունների քաղաքական առաջնորդներին անել հնարավոր ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար՝ թույլ չտալով իրենց ներքաշել վտանգավոր էսկալացիայի մեջ, խթանել եւ աջակցել երկխոսության նախաձեռնություններին։

Խնդրում եմ, թող երիտասարդ սերունդները շնչեն խաղաղության սուրբ օդը եւ ոչ թե պատերազմի աղտոտված օդը, ինչը խելագարություն է»։ – ասել է Պապը։

Կիսվել էջում