Մամուլ

Գևորգ Փարսյանը դիմավորել է Աննա Հակոբյանին առանց ծաղկեփնջի

Գևորգ Փարսյանը դիմավորել է Աննա Հակոբյանին առանց ծաղկեփնջի

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես ավելի վաղ գրել ենք, երկու օր է՝ վարչապետի կինը Սյունիքի մարզում է։ Մարզի մեր աղբյուրներն ասացին՝ եկել է հանգստանալու, շրջագայելու: Նա շրջում է համայնքներով, այցելում մշակույթի կենտրոններ, ժամանցի վայրեր, թանգարաններ:

Մարզպետից մինչեւ վերջին համայնքապետ զբաղված են նրան ուղեկցելով: Երեկ տիկինը մեկնել էր Քաջարան։ Իշխանությունների կողմից հալածված քաղաքապետի` Մանվել Փարամազյանի ընդունելությունը շոկ առաջացրեց հանրության ակտիվ շրջանակներում:

anna gevorg

Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Փարամազյանը ոչ թե սյունյաց ողջույններով, ինչպես տարիուկես առաջ վարչապետին էին դիմավորել, այլ ծաղկեփնջով էր դիմավորում նրա կնոջը:

Մեր աղբյուրներն ասում են, որ մյուս համայնքապետերն էլ են դիմավորել եւ աջակցել Աննա Հակոբյանին: Այսօր նա Կապանում է, եւ «ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանինն էր: Մենք տեղեկացանք, որ Փարսյանը դիմավորել է Աննա Հակոբյանին, բայց առանց ծաղիկների։

Կիսվել նյութով