Մամուլ

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Երկուշաբթի օրը հաղորդվեց, որ 2008-ի արյունալի իրադարձությունները քննող ՀՔԾ-ն որոշել է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին և նրան առաջարկել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:

Հիշեցնենք՝ Կոստանյանն արդեն երկու ամիս է Մոսկվայում է՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

Կիսվել էջում