Գրոհի հետևանքով տուժել է 3 երեխա, հղի մայրը գտնվում է ծանր վիճակում
Խերսոնի և Զապորոժիեի մարզերի սահմանին (Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում) Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բնակելի շենքի բակում երեք երեխա է վիրավորվել: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզային կառավարության փոխնախագահ Սերգեյ Չերևկոն։
10, 11 և 15 տարեկան երեխաներին տեղափոխել են Սիմֆերոպոլի հիվանդանոց։ Ղրիմի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկու երեխաների վիճակը ծանր է։
«Ցավոք, տուժածներից մեկի՝ 15-ամյա պատանու վիճակը շարունակում է ծանր մնալ։ Խերսոնի մարզի առողջապահության նախարար Ելենա Բորչանինովայի նախաձեռնությամբ կապ է հաստատվել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հետ՝ երեխայի շտապ տեղափոխումը կազմակերպելու համար», – գրել է Չերևկոն Max-ի իր ալիքում։
Չերևկոյի խոսքով՝ տուժածների մայրը, որը հղի է չորրորդ երեխայով, գտնվում է ծանր հոգեհուզական վիճակում:



