Մամուլ

Գրին քարտ վիճակախաղի արդյունքների ստուգում

Գրին քարտ վիճակախաղի արդյունքների ստուգում

«Գրին քարտ»-ի վիճակախաղի արդյունքների ստուգումը մեկարկում է 2023 թվականի մայիսի 6-ին:

2023 թվականի հայտերի համար հասանելի կլինի մինչև 55 հազար բազմազանության վիզա։ Այսօրվանից սկսած բոլոր դիմողները հնարավորություն են ունենալու ստուգել իրենց արդյունքները։ Պրոցեսը տևելու է մինչև սեպտեմբերի 30-ը։

Դուք կարող եք ստուգել ձեր դիմումի կարգավիճակը միայն առցանց dvprogram.state.gov Դա անելու համար անհրաժեշտ է մուտքագրել վիճակախաղի մասնակցի հաստատման համարը:

Եվ մուտքագրեք անձնական տվյալները՝ հայտատուի անունը, ազգանունը և ծննդյան տարեթիվը:

Գրին քարտ կարելի է նաև շահել հատուկ ինտերնետ-վիճակախաղով (դիվերսիֆիկացիոն վիճակահանություն, DV), որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ կառավարության կողմից։

Վիճակախաղի նպատակներից մեկն է խրախուսել դեպի ԱՄՆ ներգաղթը այն երկրներից, որոցից ԱՄՆ-ում ներգաղթյալներ գրեթե չկան։ 2008 թվականին ավելի քան 6,4 միլիոն մարդ վիճակախաղին մասնակցելու հայտ է ներկայացրել։

ՀՀ-ից Գրին Քարտի խաղարկությանը մասնակցելու համար դիմել է մոտ 100 հազար քաղաքացի։

Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ, ովքեր հնարավորություն են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել:

Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով:

Մասնակիցները կարող են անձամբ լրացնել իրենց հայտերը կամ այլ անձի օգնությամբ: Տվյալ անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ գրանցման համար սահմանված նոր ժամկետներում:

Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը: Գրանցումն անվճար է: Գրանցման հաստատման թերթիկը՝ եզակի համարանիշով, պետք է պահել:

Կիսվել էջում