Շոու-բիզնես

Գրիգորի Եսայանի հայտնի երգը՝ «Մերժվածը» հեռուստասերիալում

Գրիգորի Եսայանի հայտնի երգը՝ «Մերժվածը» հեռուստասերիալում

Հայ երգիչ Գրիգորի Եսայանը մի երգ և այդ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ ունի, որը կոչվում է՝ «Գյուղացի տղա»։ Այդ երգը բավականին տարածում գտավ հայ ունկնդիրների մեջ և սիրվեց։

Սակայն, արդն 2 տարուց ավելի հայկական հեռուստաեթերներով հեռարձակվող հնդկական սերիալներից մեկի՝ «Մերժվածը» հեռուստասերիալի, օրեր առաջվա հերթական սերիալում մի հնդկական երաժշտություն հնչեց, որը հիշեցրեց Գրիգորի Եսայանի այդ երգը։ Գտնելով և համեմատելով այդ երկու երաժշտությունները՝ այնքան նման էին միմյանց, որ կամաց-կամաց սկսեցին չտարբերվել մեկը մյուսից։

Ստորև ներկայացված է 2 տեսանյութ․ առաջինը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի այդ հատվածը և երկրորդը՝ Գրիգորի Եսայանի տեսահոլովակը։ Լսեք և որոշեք՝ չափից շատ նմա՞ն են իրար, թե՞ ոչ․

1․ «Մերժվածը» դիտեք 3։40 րոպեից․

2․ Գրիգորի Եսայան՝ «Գյուղացի տղա»․

Կիսվել նյութով