Մամուլ

Գրադով հարվածել են Ասկերանի ուղղությամբ․ Արցախում 2 զոհ կա, 11 վիրավոր

Գրադով հարվածել են Ասկերանի ուղղությամբ․ Արցախում 2 զոհ կա, 11 վիրավոր

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լուսանկարներ է տարածել սոցկայքի իր էջում՝ կից գրառմամբ.

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 2 զոհ, որից մեկը՝ երեխա, 11 վիրավոր, այդ թվում՝ ութ երեխա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ:

Կիսվել էջում