Շոու-բիզնես

Գուցե այս օրենքի պատճառով շատ արտիստներ երկրում չմնան. Սպիտակցի Հայկոյի պրոդյուսերը՝ երգչի եկամուտները հայտարարագրելու մասին

Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետշոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն սեփականեկամուտներից: Չնայած այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում, բայց օրենքն արդեն տևականժամանակ է՝ կիրառության մեջ է: 

«Հայկոն Հայաստանում ոչ մի տեղ չի աշխատում, հենց սկսի աշխատել, իհարկե, կմուծենք: Մինչև վերջին փոփոխությունները նրա համար միշտ էլ վճարել ենք, այն ժամանակ, երբ նա աշխատում էր «Փարվանա» ռեստորանում և գրանցված աշխատող էր համարվում: Մի կողմից, իհարկե, լավ է, երբ պետական բյուջեին օգնում ենք, բայց մի կողմից էլ՝ վատ է, որ գուցե այս օրենքի պատճառով շատ արտիստներ երկրում չմնան: Երգչի ձայնը որ կտրվի, ո՞վ է իրեն բերելու, փող տա, պահի։ Իհարկե, ոչ ոք: Չգիտեմ՝ ինչի են հասնելու, բայց ինձ թվում է՝ լավ բան չի լինելու»:

Ի դեպ, Նորայրը երաժիշտ է և ունի իր խումբը. «Մի անհավանական բան ասեմ․ ես հիմա հաճախորդին ՀԴՄ կտրոն եմ տալիս: Երբ գնում ենք նվագելու, խնջույքի ավարտին ՀԴՄ կտրոն ենք տալիս հաճախորդին: Այս ամենը հային հարիր չէ, բայց, ցավոք, այդպես է դարձել ներկայիս օրենքով: Երաժիշտներին չի կարելի նեղացնել, որովհետև կարող է բոլորն էլ լքեն այս երկիրը»:

norayr stepanyan

Աղբյուր՝ Blognews.am

Կիսվել նյութով