Ազատ խոսք

Գոնե հասկացա՞ք՝ ինչու են ուզում դատել Սերժ Սարգսյանին. Վահան Բաբայան

Գոնե հասկացա՞ք՝ ինչու են ուզում դատել Սերժ Սարգսյանին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հիմա գոնե հասկացաք ի՞նչու են ուզում դատել Սերժ Սարգսյանին Հայաստանը օկուպացրած ռեժիմը հիմա արդեն պետք է երկու խնդիր լուծի:

1. Շարունակել Սերժ Սարգսյանի հերոսական կերպարի վարկաբեկումը`կանխելով նրա վարկանիշի բարձրացումը և մարդկանց աչքերի բացումը առ այն, որ տարիներ շարունակ երրորդ նախագահին անհիմն մեղադրել են բաների մեջ, որոնք իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել:

serj sargsyan dataran

2. Սերժ Սարգսյանին ամեն գնով թույլ չտալ հետ վերցնել իշխանությունը, քանի որ նա կկանխի Արցախի (վերջնական) և Սյունիքի հանձման (միջանցքի) դավադիր ծրագիրը:

Կիսվել նյութով