Մամուլ

Գողերը տրորել են բժշկի՝ Ապրիլյան պատերազմի համար շնորհված շքանշանը

«Ոստիկանությունից դեռևս ոչ մի տեղեկություններ չկան: Կատարվում է հետաքննություն»,- նշեց Նաիրի ԲԿ-ի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին: Բժիշկն ասաց, որ տանը տեսախցիկներ չեն եղել և չեն ֆիքսել հանցագործներին:

Կայքերից մեկի հետ զրույցում Գնունին իր տան գողության մեջ մեղադրել էր համաներմամբ ազատ արձակվածներին.«Եթե համաներում չհայտարարեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ»:

Մեր այն դիտարկմանը, որ իր արտահայտությունը շատ բուռն է ընդունվել, գլխավոր բժիշկը պատասխանեց.«Երբ որ գալիս ես տուն ու տեսնում ես, որ տունդ խառնել են ու Ապրիլյան պատերազմի համար՝ Բակո Սահակյանի կողմից շնորհված շքանշանը ինչ-որ ստահակի կողմից տրորված-քցած ա , ուրիշ ձև այդ պահին արձագանքելն անհնար է:Եթե ինչ-որ մեկն իմ այդ ասածը քննադատոմ է, ապա ինքն էլ է ստահակ»:  

Պատերազմի շքանշան

Գնունին նշեց, որ տվյալ շքանշանն ինքը ստացել է ապրիլյանի օրերին՝ Ստեփանակերտում ծառայելու համար.«Այդ օրերին Ստեփանակերտում ոչ մի զոհ չի եղել, ոչ մի վիրավորի կյանքի վտանգ չի սպառնացել: Իսկ նման մարդիկ գալիս են և քո վաստակածը տրորում են: Ես վստահ չեմ ասում, որ հենց համաներմամբ ազատվածներն են եղել: Ուղղակի համաներմամբ դուրս եկած մարդիկ սոցիալապես անապահով են: Իրենց պետությունը ոչինչ չի տալիս, որ իրենք կարողանան գոյատևել: Բայց հետաքննություն է կատարվում և շուտով կպարզվի, թե ով է եղել»:

Անատոլի Գնունին հավելեց, որ հանցագործները գումար չեն տարել. «Գողացել են թանկարժեք իրեր, որոնք ես իմ աշխատանքով եմ վաստակել, ոչ թե կաշառք եմ ստացել: Դրանց մի մասն ընկերներս են նվիրել: Դրանք իմ աշխատանքի դիմաց գնահատական են եղել»,-եզրափակեց բժիշկը:

Աղբյուր՝ Armdaily.am

Կիսվել էջում