Մամուլ

«Գոլդն Սեքընդս» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

«Գոլդն Սեքընդս» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկակության Մաշտոցի բաժին ահազանգ  ստացվել, որ բժիշկների շտապօգնության 21-րդ խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան 15/6 հասցեում գտնվող «Գոլդն Սեքընդս» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 205 սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 47-ամյա Գևորգ Հ․-ի դին։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Եվ սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում