Մամուլ

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային հյուրանոցային ցանցի մի մասը (ֆոտո)

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային հյուրանոցային ցանցի մի մասը (ֆոտո)

Ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորում գտնվող՝ արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ երեկ հատուկ այց է կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, հետևել համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին:

golden palace shin

Հակոբյանը նշել է, որ այցը կատարել է կոմերցիոն տնօրեն Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ։

Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:

golden palace shinararutyun

Պատգամավորը հայտնել է նաև, որ ամիսներ առաջ կնքվել է պայմանագիր համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը: Սա, ըստ Հակոբյանի, արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի՝ մեր երկրում լինելը։

golden palace hyuranoc

«MERCURE»-ը ֆրանսիական Accor Group հյուրանոցային ցանցին է պատկանում, որը արժեքային առումով աշխարհում թոփ 10 հյուրանոցային ցանցերից է: Ընկերության բովանդակության մեջ նշվում է, որ ցանցի տերերը ծայրահեղ շքեղության փոխարեն նախընտրել են ծայրահեղ հարմարավետությունը։

mercure hotel
Կիսվել նյութով