Մամուլ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առավոտյան 08։30-ից իր աշխատասենյակում է

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առավոտյան 08։30-ից իր աշխատասենյակում է

ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր՝ մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնել է ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խարչատրյանը, որին Փաշինյանն ազատել էր պաշտոնից «Իսկանդերի» վերաբերյալ իրնասած անհեթեթությունը հերքելուց հետո։

onik gasparyan shtabi pet

Հիշեցնենք, որ գենշտաբի դեմ կառավարության արշավից հետո, մարտի 10-ին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ իր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ իրեն գենշտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելու է ՀՀ վարչական դատարանում։

Գլխավոր շտաբի ղեկավար կազմն էլ առանձին հայտարարություն տարածեց՝ աջակցելով Օնիկ Գասպարյանին։ 

Կիսվել էջում