Մամուլ

«Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել». 37-ամյա արարատցին կախվել է անասնագոմում

«Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել». 37-ամյա արարատցին կախվել է անասնագոմում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սագսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի փաստով:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված:

exvard avtovtar di

Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի  և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:

Կիսվել նյութով