ՄամուլՏեսանյութ

Գնդի որդին. Գյումրու փողոցում թողնված նորածինն արդեն անուն ունի (Տեսանյութ)

Գնդի որդին. Գյումրու փողոցում թողնված նորածինն արդեն անուն ունի (Տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, Գյումրու «Ավտոկայան» թաղամասում պատահական անցորդները հայտնաբերել էին նորածին տղա երեխայի: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

noracin erexa 3

«Հիմա երեխայի վիճակը բավարար է, հայտնաբերված բոլոր նախնական խանգարումները վերացել են, երեխան առողջ երեխա է, կերակրվում է, կերակրման ծավալներն ինքն է մեզ թելադրում… Վիճակը կայուն է»,- նշում է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նշենք, որ փոքրիկին անվանակոչել են Հայկ:

Մանրամասները՝ Freenews.am-ի տեսանյութում

Կիսվել էջում